Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի Մաքսային Միություն անդամակցության դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունների լայն դաշտ չի լինի.«Օբյեկտիվ պատճառներով չի կարող համագործակցության լայն դաշտ լինել, եթե Հայաստանը անդամակցում է ՄՄ-ին: Այստեղ ոչ թե մենք ենք վատը կամ Եվրոպան, այլ խաղի կանոնները կլինեն ուրիշ, և Հայաստանը պետք է խաղա այդ խաղի կանոներով»,-ասաց քաղաքագետը մեզ հետ զրույցումˋ հավելելով, որ «Հայաստանը կշփվի և հարաբերություններ կկառուցի ԵՄ-ի հետ այնքան, որքան թույլ կտա ՌԴ-ն»։ Նա հույս հայտնեց, որ, ի վերջո, Հայաստանը չի անդամակցի Մաքսային Միությանը: