տուն Լուրեր Մհեր Սեդրակյանը կարող է պայթեցնել մարդկանց (լուսանկարներ)

Մհեր Սեդրակյանը կարող է պայթեցնել մարդկանց (լուսանկարներ)

245
0

timthumbՄայրաքաղաքում կարելի է հանդիպել շատ կառույցների, որոնք չեն համապատասխանում քաղաքի ճարտարապետական տեսքին և այստեղ կարծես արդեն պայքարելն էլ է անիմաստ դարձել։ Սակայն, երբ հարցը, բացի տեսքից, վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը՝ պայքարել ամեն դեպքում անհրաժեշտ է: Էրեբունի վարչական շրջանում տեղակայված գազալցակայաններից մեկը, որն ամենամեծն է Երևան քաղաքում, բնակելի տներից մի քանի ոտնաչափ է հեռու: Տեսնելով այս գազալցակայանը միանգամից հասկանում ես, որ այն «հասարակ մահկանացուի» չի պատկանում և սեփականատերը մեծ ազդեցություն ունի, որ քաղաքապետարանը որոշել է «չնկատել» այս օրինախախտումը: Գազալցակայանը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ մոտ է բնակելի շինություններին, այլև նրանով, որ մի քանի ոտնաքայլ հեռավորության վրա է գտնվում նաև բենզալցակայան, որը վտանգը կրկնապատկում է: Մեր տեղեկություններով, այս գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Հիմա հասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը որոշել «չնկատել» այս օրինախախտումը: Պետք է նշենք, որ գազալցակայանը վերջերս ավելի է ընդարձակվել, և հիմա մոտակա այգին մտնելու համար ստիպված պետք է անցել գազալցակայանի միջով: Ի դեպ այս այգու բացմանը հանդիսավոր կերպով, մեկ տարի առաջ մասնակցեց նաև Տարոն Մարգարյանը, և վստահաբար կարելի է ասել, որ ինքն անձամբ նկատած կլինի ճարտարապետական «գլուխգործոցը»: Մենք փորձեցինք Քաղաքաշինության նախարարությունից ճշտել, թե ըստ քաղաքաշինական նորմերի, գազալցակայանը, ինչ հեռավորության վրա պետք է լինի բնակելի տներից: Այստեղ մեզ տեղեկացրին, որ իրենք նման նորմեր չունեն և ճշտելու համար պետք է նայել սովետական նորմերը: Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից տեղեկացրին, որ ըստ համապատասխան նորմերի գազալցակայանները 50 մետր շառավղով պետք է հեռու լինեն բնակելի շինություններից: Իսկ այն, որ այս գազալցակայանը 50 մետր հեռու չէ բնակելի շինություններցիˋ դա փաստ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here