տուն Լուրեր Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել...

Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին

181
0

ad05aa2e94e76f24d8533929c24c8797Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին՝ ասել է, որ զինվորի ծեծի փաստը դեռ ապացուցված չէ՝ հատուկ շեշտելով, որ քննությունը կպարզի՝ նման բան եղել է, թե՞ ոչ:

«Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են, և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»: Իսկ ԳԱԼԱ-ի լրագրողի այն հացին, թե հարազատների պնդմամբ  Մհեր Խլղաթյանի ձեռքին այրված ծխախոտի հետքերը դիտարկվո՞ւմ են որպես խոշտանգման դեպք, նախարարը նշել է, որ այդպիսի հետքեր զինվորի ձեռքերին չեն եղել:

Սակայն զինծառայող Մհեր Խլղաթյանի հարազատները շարունակում են պնդել, որ ծեծ եղել է, բացի այդ ոչ միայն Մհերի ձեռքերին, այլ նաեւ ոտքին կան վառվածի հետքեր: Մհերի մոր պատմելով՝ դրանք ավելի շատ ոչ թե ծխախոտից վառված հետքեր են, այլ ավելի խորը հետքեր են:

«Այն տպավորությունն է, որ ինչ–որ բան են տաքացրել եւ դրել են մարմնի վրա»: Մհերի մայրը՝ տիկին Գոհարը մեզ հետ հեռախոսազրույցում նաւ ասաց, որ «նախարարը չի տեսել դրանք եւ հավանաբար տեղյակ չէ»:

Ավելի վաղ Մհեր Խլղաթյանի մայրը՝ տիկին Գոհարը, պատմել էր, որ որդու գլխին եւս հարվածներ են եղել, եւ որ նրան հետեւից ուժեղ հարվածել են եւ այդ իսկ պատճառով հեմատոմա է առաջացել:

Հավելենք նաեւ, որ դեռ հունվարի 13-ին ՊՆ քննչական վարչությունից ԳԱԼԱ-ին փաստել էին, որ Մհերի վրա կան վնասվածքներ: Մեր այն հարցին, թե ինչ վնասվածքներ ունի Մհեր Խլղաթյանը եւ ինչի հետեւանքով են հարուցվել քրեական գործերը, ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը ասել էր. «Նա Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ նաեւ մարմնական վնասվածքներով է տեղափոխվել: Այդ փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն»:

Մանրամասները` galatv.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here