տուն Քաղաքական Միջազգային Մկրտման արարողության ժամանակ ալիքը տղամարդուն քշել է բաց օվկիանոս (տեսանյութ)

Մկրտման արարողության ժամանակ ալիքը տղամարդուն քշել է բաց օվկիանոս (տեսանյութ)

84
0

ocean_baptism_sized_big

Կալիֆոռնիայի բնակիչն ահայտ կորել է Սանտա Բարբարա շրջանի ափերի մոտ այն բանից հետո, երբ օվկիանոսում, մկրտման արարողության ժամանակ, մեծ ալիքը քշել է նրան բաց ծով։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Գվադելուպա քաղաքում։ 43-ամյա Բենիտո Ֆլորեսը օգնել է իր հոգևորական եղբորն իրականացնել մկրտման արարողությունը։ «Մեծ ալիքը սկսեց Բենիտոյին քշել դեպի օվկիանոս։ Ես փորձեցի բռնել նրան, սակայն դա հեշտ չէր։ Դրանից հետո եղավ երկրորդ ալիքի հարվածը», — ասել է նրա եղբայրը։

Հոգևորականը տեղեկացրել է, որ ալիքը իրեն էլ է  մկրտվողի հետ քշել ափից, սակայն նա կարողացել է լողալով հասնել ցամաք։ Ներկայում իրականացվում են որոնողական աշխատանքներ։