տուն Աշխարհ Մխիթարյան միաբաններն իրականացրել են Սուրբ Ղազար կղզու մայրավանքի տարածքների մաքրումը

Մխիթարյան միաբաններն իրականացրել են Սուրբ Ղազար կղզու մայրավանքի տարածքների մաքրումը

271
0

Մխիթարյան միաբան Հայր Համազասպ Քեշիշյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունն են հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում:

«Շատերը, մեր զավակները, մտերիմները, բարեկամները, ընկերներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել այս գործում: Տեղեկացնում ենք, որ տեղական ուժերով արդեն կարողացանք կազմակերպել մայրավանքի ներքնահարկի ջրով լցված տարածքների մաքրությունը եւ դասավորումը»: