տուն Աշխարհ Մխիթարյանն ու «Ռոմայի» մյուս ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Ֆլոյդի հիշատակին

Մխիթարյանն ու «Ռոմայի» մյուս ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Ֆլոյդի հիշատակին

216
0

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», սոցցանցերի իր էջում հրապարակել է լուսանկար, որում ծնկի գալով խաղադաշտում՝ թիմի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին:

«Մենք միասին ենք և այսօր ծնկի ենք գալիս՝ հաջակցություն #blacklivesmatter-ի»,- այսպես է վերնագրել լուսանկարը Հայաստանի ազգային ընտրանու ավագը:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է՝ Մինեապոլիսի սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում: Ֆլոյդին պառկեցրել են գետնին, հագցրել ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ոտքը դրել է նրա պարանոցին և այդ վիճակում պահել մի քանի րոպե՝ անտեսելով ձերբակալվածի խոսքերը, որ չի կարողանում շնչել: