տուն Սպորտ Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել (տեսանյութ)

Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել (տեսանյութ)

190
0

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արդեն տիրապետում է նաև իտալերենին:

Ա Սերիայի 14-րդ տուրի` «Վերոնայի» հետ խաղից հետո Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել: Մխիթարյանի խոսքերը փոխանցում է armsport.am մարզական պորտալը։

Մխիթարյանը մինչ այս 6 լեզվի էր տիրապետում` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն:

Հիշեցնենք` 2-ամսյա դադարից հետո Մխիթարյանը վերադարձել է Ա Սերիա, գոլ խփել 90+2-րդ րոպեին ու նպաստել «Ռոմայի» հաղթանակին (3:1):