տուն Քաղաքական Միջազգային Մխիթարյանի գոլը «Ինտերի» դարպասին (տեսանյութ)

Մխիթարյանի գոլը «Ինտերի» դարպասին (տեսանյութ)

675
0

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին:

 
Հյուրերին`«Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմա»-ից Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմա»-ին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտեր»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն նորից 5-րդն է, իսկ «Ինտեր»-ը երկրորդն է: