տուն Սպորտ Մխիթարյանը վստահ է, որ Բորուսիան դուրս է գալու խմբից

Մխիթարյանը վստահ է, որ Բորուսիան դուրս է գալու խմբից

195
0

1402207_600927773301263_1989540157_o

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Նապոլիի» հետ խաղից հետո (3:1) հայտարարել է, որ չի կասկածում խմբային փուլում թիմի վերջնական հաջողությանը:

«Կարծում եմ, որ մենք լավ խաղ ցուցադրեցինք, իմ գործընկերները լավ աշխատանք կատարեցին: Իհարկե, ես ցանկանում էի ինքս էլ գոլի հեղինակ դառնալ, սակայն չէր ստացվում: Պետք է շարունակեմ աշխատել և չհանձնվել։ Պետք է անեմ ամեն ինչ իմ ուժերի ներածի չափով, որպեսզի օգնեմ թիմին: Սակայն դա այդքան էլ կարևոր չի` աչքի կընկնեմ, թե ոչ, կարևորը հաղթանակն է:

Շատ պահեր էինք ստեղծում նույնիսկ 2:1 հաշվի ժամանակ, քանի որ «Նապոլիի» պաշտպանությունում ազատ տարածքներ կային: Հակագրոհների հնարավորություն ունեինք, ինչը և օգտագործեցինք` խփելով երրորդ գոլը:

Վստահ ենք, որ դուրս կգանք խմբից, թեպետ «Մարսելն» ուժեղ մրցակից է: Կարևոր չէ, որ նրանք դեռ միավոր չեն վաստակել: Մեր դեմ խաղում նրանք կփորձեն անել դա: Այնուամենայնիվ, գիտենք, թե ինչպես խաղանք նրանց դեմ, կարծում եմ` արդյունքի կհասնենք», — ասել է Մխիթարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here