տուն Սպորտ Մխիթարյանը սահմանեց հերթական ռեկորդը

Մխիթարյանը սահմանեց հերթական ռեկորդը

572
0

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլ գոլի հեղինակ:

Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:

Մխիթարյանը խփեց իր 29-րդ գոլը ընտրանու կազմում և թարմացրեց սեփական ռեկորդը, ինչը ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքն է:

Նշենք, որ Մխիթարյանը հավաքականի կազմում մասնակցել է 86 խաղի:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here