տուն Սպորտ Մխիթարյանը պատմել է Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Մխիթարյանը պատմել է Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

435
0

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է, որ ինքը կոնֆլիկտներ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Մի անգամ նա ինձ տեսավ նախաճաշելիս և ասաց. «Քո պատճառով մամուլում ինձ քննադատում են»: Ես ասացի. «Ինչ նկատի ունեք, պարոն: Ես դա դիտմամբ չեմ անում, որ Ձեզ քննադատեն»: Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» էի, շաբաթական երեք օր այնտեղ կանգնած էին պապարացիները: Նրանք նկարում էին, թե ինչպես ես մեքենայով հասնում ու ինչպես ես հագնված: Ժամանում ես բազա. այնտեղ դարձյալ նրանք են: Յուրաքանչյուր քայլ վերահսկվում էր»,-ասել է Մխիթարյանը «Красава»-ի Youtube-ի ալիքի եթերում:

Մոուրինյոն ամենաբարդ մարզի՞չն է Մխիթարյանի կարիերայում:

Այո, կարելի է այդպես ասել: Նա բնույթով հաղթող է: Նրան պետք է, որ դու հաղթես և կատարես այն, ինչ պահանջում է քեզանից: Բոլորի համար էլ նրա հետ դժվար է: Եղել են տարաձայնություններ և բախումներ, բայց դա չի ազդել մեր լավ աշխատանքի և շահած երեք գավաթների վրա:

Ճի՞շտ է, որ Դուք և Մոուրինյոն խաղից հետո կոնֆլիկտ եք ունեցել: Նա բռնել է Ձեզ և պատժել այն տեսության համար, որը Դուք պետք է մշակեիք:

Այո, դա ճիշտ է: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Ես մտածեցի՝ «Մանչեսթրում» էլ անելու ոչինչ չունեմ: Ես աշխատում եմ, սեղմվում եմ, օգնում եմ թիմին, գոլ խփում, բայց ինչ-որ մեկը դժգոհ է: Ես չէի ուզում ժամանակ վատնել և պարզապես ֆուտբոլ խաղալ:

Երբ Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ առաջացավ, Վենգերը ցանկացավ ինձ տեսնել «Արսենալում»: Մանկուց ի վեր իմ երազանքն է խաղալ «Արսենալում»: Սիրում էի «Արսենալը», քանի որ ֆրանսիացի շատ ֆուտբոլիստներ կան այնտեղ: Գլուխս կորցրի: Մտածեցի՝ օ՜, Աստված իմ, «Արսենալ» մտնելը՝ Վենգերի մոտ, հեքիաթ է»: