տուն Սպորտ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

302
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ վերադառնալուց հետո նա կարող է անմիջապես թիմի մեկնարկային կազմում լինել հաջորդ իսկ խաղում: Իտալական աղբյուրների տեղեկատվությունը փոխանցում է armtimes.com-ը:

«Բոլոնիայի» դեմ խաղում Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեներից՝ փոխարինելով Լորենցո Պելեգրինիին, որը որակազրկված է:

Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 23-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպումը կայանալու է վաղը՝ փետրվարի 7-ին:

Հայտնի  է, որ 31-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 5-ին կայացած 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ: Նշվում էր, որ վերականգնման համար կպահանջվի ամենաքիչը 1 ամիս: