տուն Սպորտ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագի չելենջին (տեսանյութ)

Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագի չելենջին (տեսանյութ)

320
0

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովի սկսած չելենջին։

 

Վերջինս Հենրիխին հարց էր ուղղել՝ արդյոք հայ ֆուտբոլիստը հետևո՞ւմ է կարանտինի կանոններին։

Հայաստանի հավաքականի ավագը տեսաուղերձ է հղել Ահմեդովին՝ նշելով, որ ինքը ևս պահպանում է կարանտինի կանոններն ու մնում է տանը։ Մխիթարյանը նույն հարցն ուղղել է արդեն Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ, Ուկրաինայի հավաքականի ավագ Անդրեյ Պյատովին։

 

Տեսանյութը՝ Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիայի՝ ֆեյսբուքի պաշտոնական էջից․