տուն Սպորտ Ինչ որոշում է կայացրել Մխիթարյանը

Ինչ որոշում է կայացրել Մխիթարյանը

327
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու Հռոմում:

Daily Mail-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալ»-ի հետ և ասել, որ կցանկանար շարունակել խաղալ «Ռոմա»-ում:

Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և «Արսենալ»-ից հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ իրեն լավ է զգում:

Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկին մեկ տարվա վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին, որի կազմում մասնակցել է 13 խաղի ` դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: