Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։
«Հայաստանի հավաքականն առաջադիմում է։ Հիշե՛ք 2012 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլը, ուր հայերը գրեթե հասել էին անցումային փուլին։ Մխիթարյանը գերազանց է խաղում, նրան համարում եմ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։ Նա դեռ շատ երիտասարդ է, սակայն ցուցադրում է հասուն, խելացի խաղ», — ասել է Ջորկաեֆը։ Այս մասին հաղորդում է Euro-Football.ru-ն։
Հայտնի է, որ Ջորկաեֆի մայրը հայ է, ինչը նա չի էլ թաքցնում։ «Կարող եք ինձ Հայաստանի հավաքականի երկրպագու համարել», — ասել է նա։