Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո կրկին «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդհանուր հայտացուցակը, որով թիմը կնախապատրաստվի «Բոլոնյա»-ի դեմ փետրվարի 7-ին կայանալիք խաղին: 23 ֆուտբոլիստների շարքում է մոտ մեկ ամիս վնասվածքի պատճառով բացակայող Մխիթարյանը:
«Ռոմա»- «Բոլոնյա» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: