Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով լրատվամիջոցի այն հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները և երբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը, պատասխանեց, որ թեստավորումներն անցկացվում են ըստ ցուցումների։
«Առողջապահության նախարարը կանոններ է սահմանել, թե որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, ուստի ամեն օր թեստավորվում են այն քաղաքացիներին, որոնց թեստավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Ինչ վերաբերվում է թեստերի արտադրությանը, ասեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։ Առողջապահության նախարարությունը օրեր հետո այս գործընթացն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական նվազագույնը 1000, առավելագույնը 2000-3000 թեստ արտադրել։