տուն Սպորտ Մի քանի շաբաթ առաջ մերժել եմ «Բարսելոնայի» առաջարկը. Կուման

Մի քանի շաբաթ առաջ մերժել եմ «Բարսելոնայի» առաջարկը. Կուման

246
0

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, որ մերժել է մի քանի շաբաթ առաջ «Բարսելոնայից» ստացած առաջարկը, ինչպես նաև կարծիք է հայտնել կատալոնացիների 22-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խաղի մասին:

«Այո, ինձ զանգահարել էին «Բարսելոնայից» մի քանի շաբաթ առաջ: Ես մերժեցի նրանց, քանի որ գլխավորում եմ Հոլանդիայի հավաքականը: Դա հեռանալու համար ամենահարմար պահը չէր: Այս մասին գրում է totalfootball.am-ը:

Ֆրենկին շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, և նա ինչ-որ նոր բան կսովորի՝ ստանալով խաղային պրակտիկա: Իմ հավաքականում նա կարող է կատարել տարբեր դերեր», — Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

2019-ի աշնանը հայտնի դարձավ, որ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Կումանի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս Եվրո-2020-ից հետո հեռանալ հավաքականի ղեկից, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից»: