տուն Քաղաքական Մի քանի կուսակցություններ ու ՀԿ-ներ կոչ են անում միանալ դեկտեմբերի 2-ի բողոքի...

Մի քանի կուսակցություններ ու ՀԿ-ներ կոչ են անում միանալ դեկտեմբերի 2-ի բողոքի միջոցառումներին

352
0

MHM66726-copy10

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա — Հանրապետության Հրապարակ — Ամիրյան փողոց — Մաշտոցի Պողոտա — Բաղրամյան պողոտա — նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն»,  «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Իրավունքի և Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.

— Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,

— Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,

— Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,

— Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։

Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here