Թուրքական Բոլու քաղաքում այս գիշեր տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.8 բալ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Բողազջի ինստիտուտի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 22։49-ին։ Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։
Դրանից մի փոքր առաջ՝ Իրանի ժամանակով 21։35-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քեմանշահ նահանգում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Այստեղ նույնպես զոհեր և ավերածություններ չկան։
5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Իրաքի Դիյալե նահանգում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ Զոհերի և ավերածությունների մասին չի դարձյալ հաղոդվում։