տուն Հասարակություն Մի փողոցի պատմություն (լուսանկար)

Մի փողոցի պատմություն (լուսանկար)

286
0
պատկերի ձախ կողմում «Ռոսիա» կինոթատրոնն է
Հոկտեմբերյան պողոտա
1968 թ․։ Այժմ` Տիգրան Մեծի պողոտա

Տիգրան Մեծի պողոտան (Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ) քաղաքային նշանակության փողոց է, որը նախկինում կոչվել է Հոկտեմբերյան պողոտա:

Պողոտան սկսվում է Հանրապետության հրապարակից և ավարտվում Սասունցի Դավթի հրապարակում (Սասունցի Դավթի փողոցի և Արցախի պողոտայի հետ հատման հանգույց): Պողոտային հատվում են՝ Մելիք-Ադամյան, Մհեր Մկրտչյան, Հանրապետության, Ագաթանգեղոսի, Ֆիրդուսու, Խանջյան, Կորի, Մովսես Խորենացու, Երվանդ Քոչարի, Զավարյան, Նար-Դոսի, Քրիստափորի, Գլինկայի, Աճեմյան փողոցները: