Արդյոք Կառավարությունում կադրային փոփոխությունները միայն ուժային կառույցներով կավարտվեն: Այսօր այդ հարցը տվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: Ի պատասխան նա հիշեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը, ապա ասաց՝ բնականոն գործընթաց է պաշտոնանկությունը, քանի որ եթե գործատուն գոհ չէ իր ենթակայի աշխատանքից, ապա պետք է նրան ազատի:
Եթե վարչապետը դժգոհ էր ՀՀ ոստիկանության պետի աշխատանքից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակում: «Աշխատանքի տարբեր ուղղություններ եւ պատասխանատվություններ կան: Դե հիմա մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում՝ լավ չեն աշխատում: Մեզանից յուրաքանչյուրն ունի այդպես հատկություն»,- պատասխանեց նախարարը:
Ինչպե՞ս է Արշակյանը մեկնաբանում Վանեցյանի հայտարարությունը: «Մեկնաբանությունների համար դիմեք Վանեցյանին: Անդրադարձ եղել է այդ հայտարարությանը»,- ասաց Կառավարության անդամը: