տուն Քաղաքական Մի շարք կարևոր հարցեր՝ արտակարգ դրության հետ կապված

Մի շարք կարևոր հարցեր՝ արտակարգ դրության հետ կապված

181
0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ պետք է վստահ լինել՝ փոստային առաքումներն արտակարգ դրության ընթացքում ճիշտ ժամանակին կարվեն:

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, որ պետք է հիշել 10 տարվա կեցության կարգավիճակ ունեցողներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչեւ հիմա այդ դիլեմայի մեջ ենք՝ ամբողջապես փակվե՞լ, թե՞ ոչ, երբ մեր հակառակորդներն ուզում են մեր փակվելը: «Ես պարոն Մնացականյանին էլ եմ հասկանում՝ փոքր միջանցք կլինի վիրուսի համար, եթե մնա մեր այս մոտեցումը: Ինչ վերաբերում է 10 տարվա կեցության կարգավիճակ ունեցողներին, բայց ՀՀ քաղաքացիություն չունեցողներին, եթե հիմա Հայաստանում են, թող մնան, բայց եթե ՀՀ-ից գնացին արտակարգ դրության ժամանակահատվածում, հետ չեն գալու»,- ասաց կառավարության ղեկավարը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ կեցության կարգավիճակ ունեցողների խնդիրը անտրամաբանական է: