Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի հավաքականի հետ խաղին, ինչպես նաև իր ակումբի մասնակցությանը Չեմպիոնների լիգային:
«Իտալիա-Հայաստան» խաղի ժամանակ ակնկալում էի, որ Նեապոլում իտալացիների երկրպագուներն ավելի շատ կլինեն:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա չեմ ցանկանում գնահատականներ տալ Ռաֆայել Բենիտեսի («Նապոլիի» գլխավոր մարզչի — խմբ.) աշխատանքին: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նա շատ լավ կազմ ունի: Մանավանդ, որ նա ունի այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Գոնսալո Իգուաինն է», — ասել է Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն: