տուն Քաղաքական Միջազգային Մի հուսահատվիր և ազնիվ արա քո գործը․ Ավակովը կոչ է արել՝ չենթարկվել...

Մի հուսահատվիր և ազնիվ արա քո գործը․ Ավակովը կոչ է արել՝ չենթարկվել սադրանքների

102
0

1393428389-5908-arsen-avakov-mvd

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախօրեին Խարկովում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 30-ի։

«Առավոտյան լարվածությունը նվազել է։ Բախման վայրում աշխատում են իրավապահները։ Երկու զոհ կա, մի քանի վիրավոր, այդ թվում՝ ծանր վիրավորվել է մեկ ոստիկան։ Երկու կողմերից էլ առգրավվել է զենք։ Իրականացվում է հետաքննություն», — ասել է Ավակովը՝ կոչ անելով կողմերին չենթարկվել սադրանքների։

«Պետք չէ մարդկանց քաշել ուղիղ բախումների մեջ նման լարված իրավիճակում։ Զայրույթով և էմոցիաներով քիչ բան կլուծենք։ Բացասական էմոցիաները կառուցողական չեն։ Միայն միլիոնավոր ուկրաինացիների հանգիստ միասնական ազգային պատասխանը կօգնի։ Այդ ժամանակ սադրիչների և անջատողականների թեփը կփոշիանա և կդադարեն այդ դեպքում դրսից անարդյունք միջամտությունները։

Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դիմում ենք յուրաքանչյուրին՝ մի նյարդայնացի՛ր և հուսահատվի՛ր, միայն ազնիվ արա այն, ինչ պետք է անես»,- ասել է Ավակովը։

Հիշեցնենք, որ երեկ պրոռուսական խմբի կողմից կազմակերպված սադրանքի ժամանակ զոհվել է երկու մարդ։