Մի հետաքրքիր «կուսակցություն» կա Հայաստանում:
Դրա ներկայացուցիչն այսօր վրաերթի ենթարկեց իշխանություններին իրենց վարած քաղաքականության համար, որը տանում է, մեղա-մեղա, «վասսալիզացիայի»: Ոչ ավել, ոչ պակաս՚
Իսկ հետաքրքրությունն այդ «կուսակցության» կայանում է նրանում, որ
— դրա առաջնորդը ռուսական ԶԼՄ-ներում, նախ, հրապարակավ ողջունում է «Վլադիմիր Վլադիմիրովիչի» բոլոր նախաձեռնությունները;
— սեպտեմբերի 3-ի պատմական խայտառակության վերաբերյալ ոչինչ չի ասում, որովհետեւ վաղորոք ողջունել է;
— այդ խայտառակությունն արտաբերողի ամանորյա կենացը հոտնկայս ըմպում է մի քանի օր առաջ;
— իսկ հետո իր ներկայացուցչին Ազատության Հրապարակ գործուղում, որ «բողոքի» լալահառաչ այդ «վասսալիզացիայից»:
Հիմա հարց.
Հայտնի եւ ավանդական կենդանու տեղ դուք ձեզ ե՞ք դնում, թե՞ ձեր ունկընդիրներին: Թե՞ էնքան եք հոտառություններդ կորցրել, որ ձեզ թվում է, թե մարդիկ ուղեղ չունեն, իսկ դուք էլ «մաքրվեցիք»: Դուք մաքրվելու ձեւ չունեք, ախր: Ձեր վրա այնքան կեղտ կա, որ ձեզ եթե փորձեն մաքրել՝ ձեր տաս տարի առաջ կորցրած մայկեն կգտնեն, ախր….
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մեհրաբյանը: