«Ամուսնալուծությունները շատացել են, հա՞»,-այսօր այս մասին ՀՀ Կառավարության նիստին բարձրաձայնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ քննարկվում էր ամուսնալուծությունների վկայականների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ դա իր գործունեության արդյունքը չէ:
«Ես չեմ ասում, որ դա ձեր գործուենության արդյունքն է, այլ ասում եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեն»,- ասաց վաևչապետը:
Նա հանձնարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանին ուսումնասիրել և պարզել իրավիճակը: «Մի հատ պարզենք, թե ինչու են ավելացել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: