տուն Լուրեր Մի կտրեք մարդկանց գործազրկության նպաստից. ՀՅԴ պատգամավոր

Մի կտրեք մարդկանց գործազրկության նպաստից. ՀՅԴ պատգամավոր

189
0

arcvik65444444444444444444444444333333333333

Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը օրինագիծը խիստ անբավարար է համարել: Նա նշել է, որ այս օրինագծով փորձ է արվում ցույց տալ, թե իբր զբաղվածության հարցը լուծվում է, բայց այդպես չէ: «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունը պետք է լինի երկրում լրիվ զբաղվածություն ապահովելը»,-նշել է պատգամավորը: Այդ պարտավորությունը, նրա խոսքով, Հայաստանը ստանձնել է Աշխատանքի միջազգային կազմակերպության զբաղվածության բնագավառին վերաբերող կոնվենցիայով:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված նախագծում «կայուն զբաղվածություն» եզրույթը կա, որը ոչ միայն հեղհեղուկ է, այլև այսօրվա շուկայական պայմաններում ոչինչ չտվող արտահայտություն է:

«Այս օրենքը պետք է նաև տնտեսական, հարկային ու ֆինանսական ուղղությամբ լուծումներ առաջարկի, սակայն դա այս նախագծից բացակայում է: Ձևականությունը պահպանված է վերից վար, արդյունքում՝ այս օրենքով ոչ մի առնջընթաց չենք կարող արձանագրել զբաղվածության բնագավառում»,- ասել է Մինասյանը:

Նա  իր խոսքում հիշեցրել է, որ 100 հազար աշխատատեղերի ստեղծման ծրագիր է ներկայացրել կառավարությունը, հետևաբար այս օրինագծով պետք է տալ կանխատեսում, թե այդ աշխատատեղերն ինչ ուղղություններով են ստեղծվելու, ինչպես է լուծվելու այդ հարցը:

Զբաղվածության ոլորտում գործող ծրագրերը, ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ թե պետք է վերանան, ինչպես այս օրինագծով փորձում են զբաղվածության նպաստից զրկել գործազուրկներին, այլ պետք է մշակվեն ակտիվ ծրագրեր, որոնք պետք է շատ լինեն, որպեսզի  աստիճանաբար զբաղեցնեն պասիվ ծրագրերի տեղը:

«Իսկ ի՞նչ է արված այս օրինագծով՝ վերացվում է գործազրկության նպաստը: Դուք առաջարկում եք՝ եկեք կտրենք գործազրկության նպաստը, եղած գումարը փորձենք տանել այդ ծրագրերի վրա: Այդպես չի լինում, մի կտրեք մարդուն այդ նպաստից»,- հորդորել է Արծվիկ Մինասյանը:

Նա նշել է, որ մարդուն գործազրկության նպաստից կտրելը Եվրոպական սոցիալական խարտիայի խախտում է: Ըստ Մինասյանի՝ այսօր կառավարությունը վերացնում է մի քանի ծրագրեր, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում գործազուրկ մարդկանց: Նա նշեց, որ այս նախագծով հերթական պաշտոնական վիճակագրություն ենք հրապարակելու՝ միջազգային կառույցներին ցույց տալու համար, թե Հայաստանում գործազրկության մակարդակը հինգ տոկոս է, բայց, իրականում լինելու է քսան տոկոս:

«Է, ի՞նչ ենք շահում դրանից: Մենք ձեր հետ միասին պետք է մտածենք, արտագաղթը նվազեցնելու համար անհրաժեշտ է մարդկանց աշխատատեղ առաջարկել: Մենք չենք կարող արտագաղթի դեմն առնել, եթե այս վիճակն է շարունակվում: Խոսում ենք դեմոգրաֆիական ճգնաժամի մասին, երեխա ունեցող ընտանիքին պետք է առաջին հերթին զբաղվածության ծրագրերում ներգրավել: Ոչ մի նման գաղափար չկա այս ծրագրում: Հիմա կարող եք ասել՝ հետո կանենք, բայց ես չեմ հավատում: Այն, ինչը պետք է թողնենք կառավարության վրա, ես չեմ հավատում, որ կկատարվի»,- ասել է Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը կառավարությանն, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, առաջարկեց անկեղծ լինել և ԱԺ ամբիոնից հայտարարել՝ «հարգելի քաղաքացիներ, մենք չենք կարող այս նախագծով զբաղվածության ոլորտի հարցերն ամբողջությամբ լուծել»:

Էմմա  Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here