տուն Քաղաքական Միջազգային Մի խումբ սևաստոպոլցիներ գրոհել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը

Մի խումբ սևաստոպոլցիներ գրոհել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը

120
0

vmsu

Այսօր Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի մոտ տեղի է ունեցել հանրահավաք, որի մասնակիցները գրոհել են շտաբի տարածքը և շենքերի վրա բարձրացրել ռուսական և անդրեևյան դրոշներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Առավոտյան 08:00-ին սկսվել է հանրահավաքը, մի քանի հարյուր մարդ կոտրել են դարպասները և ներխուժել շտաբի տարածք: Այս պահին գրոհայինների և շտաբի ներկայացուցիչների միջև ընթանում են բանակցություններ: Զինվորականները բռնություններ չեն կիրառել: Ռուսական զորքերը պաշտոնապես այս «միջոցառմանը» չեն մասնակցում: