տուն Լուրեր Մի խառնվի մեծերի գործերին. պատգամավորը՝ Ֆիննախարարարին

Մի խառնվի մեծերի գործերին. պատգամավորը՝ Ֆիննախարարարին

94
0

 

b9d8d62cb6852daddb3e7eb5825be2f6-472x265

Այսօր Ազգային Ժողովի նիստին տրանսպորտային խնդիրների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնության քվեարկությանը վարման կարգի վերաբերյալ խոսեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը եւ ասաց, որ 2 օր է խորհրդարանում քննարկում են հասարակական շատ մեծ հնչեղություն ունեցող հարցեր:

«Հասարակության վերաբերմունքը հատկապեսˋ վարորդներինը այնպիսին է, որ գործ ունենք թալանի հետ: Մեր բոլորի եւ երկրի շահերից է բխում այդ վերաբերմունքը փոխել: Անհրաժեշտ է քննարկել եւ շահագրգիռ ձեւով հարցերի մասին խոսել: Երեկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ ԱԺ-ն իրավունք չունի խառնվելու ՏԻՄ-ի խնդիրներին, բայց մոռացավ, որ ԱԺ իրավուքն ունի օրենքի նկատմամբ վերասկողություն իրականացնել: Իսկ ֆինանսների նախարարը պարզ չէ ինչի էր եկել: Կարծես թե նորմ է դառնում. տղայական պահվածոքվ հոխորտում են, հետո իրենց միջավայրում ասում՝ տեսա՞ք ինչ արեցի: Սա էր ֆինանսների նախարարի պահվածք, որը երեխայական էր: Քանի որ երեխայի պես էր՝ մնա չափիդ մեջ եւ մի խառնվի մեծերի գործերին»,- ասաց Մարգարյանը: