Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորայքում իր ելույթում հորդորեց քաղաքացիներին չատել ընդդիմադիրներին, այլ ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր, ուրախ եւ հաղթական «այո»-ն ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Ինչ վերաբերում է իշխանության հասցեին սուտ ասելուն, ապա դա, ըստ Փաշինյանի, միշտ օգնում է իշխանությանը զգոն լինել:
Նա հորդորեց քաղաքացիներին հաղթահարել իրենց խեղճությունը, աղքատությունը: