«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր թիմակից Լիոնել Մեսսին է, ով այս տարի այդ տիտղոսը զիջել է կատալոնական ակումբի թիվ մեկ մրցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին։ Պիկեի խոսքերով՝ Մեսսին միշտ յուրօրինակ է։
«Ես կարտահայտեմ ոչ միայն իմ կարծիքը, երբ կասեմ, որ Մեսսին ոչ միայն աշխարհի, այլևս ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն ֆուտբոլիստն է։ Ես 12 տարեկան էի, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Ես միանգամից հասկացա, որ նա տարբերվում է մյուսներից», — ասել է Պիկեն։ Այս մասին հաղորդում է A Bola-ն։