Դիզայներ Լորեն Սքոթը, ով անցած շաբաթ ինքնասպանություն էր գործել Նյու Յորքի իր բնակարանում, ժառանգություն է թողել։ Ողջ ունեցվածքը նա կտակել է իր ընկերոջը՝ The Rolling Stones խմբի երաժիշտ Միք Ջագերին, ում հետ հանդիպել է վերջին տասը տարիների ընթացքում։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հրապարակելով կտակի օրինակը։
Այդ փաստաթղթի համաձայն՝ Ջագերին մնացել է 8 մլն դոլար արժողությամբ բնակարանը, ինչպես նաև ոսկերչական իրեր, մեքենաներ, կահույք և այլ իրեր, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է մեկ միլիոն դոլար։
Կտակում հատուկ նշվում է, որ իր բարեկամներին՝ եղբորն ու քրջոն, ինքը չի թողնում և ոչ մի ցենտ։ Հայտնի չէ, թե երբ է կազմել Լորեն Սքոթն այս կտակը։