տուն Քաղաքական Միջազգային Միք Ջագերի ընկերուհուն հայտնաբերել են կախված վիճակում

Միք Ջագերի ընկերուհուն հայտնաբերել են կախված վիճակում

109
0

article-2488241-19367A2B00000578-260_634x919

Դիզայներ Լորեն Սքոթը, ով Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի ընկերուհին է, մահացած հայտնաբերվել է Նյու Յորքի իր բնակարանում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին։ Ամենահավանական վարկածը՝ ինքնասպանությունն է։ 47-ամյա հայտնի դիզայներին հայտնաբերել են կախված վիճակում։

Միք Ջագերի մամուլի քարտուղարն ասել է, որ երգիչը գտնվում է շատ ծանր հոգեկան վիճակում։ Սքոթն ու Ջագերը հանդիպում էին մի քանի տարի։ Ներկայում Rolling Stones-ը հյուրախաղերի է հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում։ Հաջորդ համերգը պետք է կայանա մարտի 19-ին ավստրալիական Պերտում։