Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր իր բնակարանում կախված վիճակում հայտնաբերել են դիզայներ Լորեն Սքոթի մարմինը, ով Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի ընկերուհին էր։
The New York Post-ը տեղեկացնում է, որ մահից որոշ ժամանակ առաջ Սքոթը բաժանվել է Ջագերից, ում հետ հանդիպել է 13 տարի։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել Սքոթի ընկերուհուց։ Սակայն Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերի ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ դա սուտ է, և որ մինչև մահը նրանք միասին են եղել։ Այս մասին հաղորդում է E! News-ը։ Բացի այդ, Սքոթի մտերիմները պատմել են, որ հայտնի դիզայները երբեք չի բողոքել տրամադրությունից, միշտ ուրախ է եղել ընկերական հանդիպումների ժամանակ։ Բացի այդ, նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Միք Ջագերի երեխաների հետ։ Օրինակ Ջորջիա Ջագերը, իմանալով այս ողբերգության մասին, դադարեցրել է իր հավաքածուի ցուցադրությունը Մելբուրնում և վերադարձել է Նյու Յորք։
Նույն The New York Post-ը տեղեկացնում է, որ Սքոթի LS Fashion LTD ընկերությունն ունեցել է մոտ 6 միլիոն դոլարի պարտք։ Այս տեղեկությունը Սքոթի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել։