Դահուկորդ Միքայել Միքայելյանը 11-րդ տեղն է նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 30 կմ ազատ ոճում:
Միքայելյանը մեկնարկեց 38-րդը: Մեր մարզիկը համառ և դիտարժան պայքար ցույց տվեց: Նա իր թիկունքում թողեց շվեդիայի մեկ մասնակցի, գերմանիայի, ֆինլանդիայի և ԱՄՆ-ի բոլոր մասնակիցներին, փոխանցում է armsport-ը:Միջազգային մամուլն արդեն անդրադարձել է Միքայելի այս փայլուն ելույթին՝ նշելով, որ ահա թե ինչու պետք է անպայման դիտել առաջնությունը:Այս մրցաձևում մասնակցում էր 63 մարզիկ՝ 25 երկրից: