Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երկու գրառումները «Ֆեյսբուքում» որոշակի հարցեր են առաջացրել: Մամուլի խոսնակը գրել էր՝ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել տարբեր ընկերություններում:
Շատ օգտատերեր, ի պատասխան Մանե Գեւորգյանի գրառմանը, գրեցին՝ ի՞նչ է նշանակում վարչապետի աշխատակազմի տվյալներով, եթե ապօրինությունները պետք է բացահայտեն իրավապահները:
Araratnews.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ իր գրառմանը, իսկ իրավապահների՝ իր գրառումներին ընթացք տալու վերաբերյալ տեղեկություն չունի:
Արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է խոսնակի գրառումները, Գոռ Աբրահամյանն Araratnews.am-ին ասաց. «Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով, որոնցից մեկով Մ. Մինասյանն անցնում է որպես մեղադրյալ, նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են»:
Սոնա Դավթյան