տուն Հասարակություն Իրավական Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

355
0

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ առնչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։ 1lurer.am-ը իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից առանձնացրել է այն մի քանի ընկերությունները, որոնց բաժնեմասերը կալանքի տակ են՝ կապված Մինասյանի հետ առնչվող քրգործի հետ։

«Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը՝ կալանքի տակ

Մայիսի 7-ից կալանք է դրվել «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերի վրա։ Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել ֆիզիկական երկու անձինք՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։ Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեկան գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: