տուն Քաղաքական Հայաստան Միքայել Մինասյանին հանդիպել եմ 4-5 անգամ, մի անգամ էլ փորձել եմ հարցազրույց...

Միքայել Մինասյանին հանդիպել եմ 4-5 անգամ, մի անգամ էլ փորձել եմ հարցազրույց վերցնել, ասել է՝ չէ. համաֆինանսավորում երբեք չի եղել. Հայկ Գևորգյան

331
0

Շաբաթ օրը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ երկար տարիներ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Մինասյանի խոսքով՝ բոլոր խոշոր սեփականատերեր դարձած անձնավորությունները գումար են տալիս Փաշինյանին, ով էլ դրանով պահում է ֆեյքերի բանակը և իր կուսակցությունը.«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շանտաժով միշտ են փող աշխատել: Երբ «Հայկական ժամանակ» օրաթերթն օգտագործում էին մարդկանց մասին հերյուրանքներ չտպելով»: Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ իր դուստր Մարիամի ծննդյան օրն էր, ով դառնում էր 2 տարեկան, ՀԺ-ն մի հոդված է տպել, որտեղ գրված է եղել. թե երեխան կրել է ադամանդե թևնոց և ոսկյա ծծակ.«Դրանից հետո իմ կյանքում հայտնվեց Հայկ Գևորգյանը, ով այժմ ԱԺ պատգամավոր է, այն ժամանակ ՀԺ աշխատակից, և ասաց, որ եթե չես ուզում երեխայի մասին այդպիսի հոդվածներ գրենք, թե գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ է, ինչ-որ բան անենք: Ու ես ուզում եմ ձեզ ամոթով խոստովանել, ընտանիքս հանգիստ թողնելու համար, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառվեց թերթերը մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվռատ»»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: