տուն Քաղաքական Միքայել Հարությունյանը պետք է պատասխան տա. Անդրանիկ Քոչարյան

Միքայել Հարությունյանը պետք է պատասխան տա. Անդրանիկ Քոչարյան

226
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կրկին անդրադարձել է «Մարտի 1»-ի գործին:

Պատգամավորը մասնավորապես խոսել է սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին:

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ բարձրագույն պաշտոն զբաղեցրած Միքայել Հարությունյանը պարտավոր է վերադառնալ Հայաստան և պատասխանել կարևոր հարցերի:

Նրա խոսքով, նախկին նախարարը պետք է հրավիրվի համապատասխան հանձնաժողով և բացատրություն տա հայտնի 0038 հրամանի առնչությամբ: