տուն Հասարակություն Առողջապահություն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կդառնա Covid կենտրոն

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կդառնա Covid կենտրոն

374
0

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․

«Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։

Աշխատանքների ավարտին կունենանք մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից շուրջ 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Կենտրոնում բուժական աշխատանքներն իրականացնելու են համալսարանական բուժաշխատողները։

Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Խնդրում եմ, հետևեք բոլոր կանոններին և օգնեք մեզ, որ 2 ամիս հետո այս նախապատրաստվող մահճակալները թափուր լինեն !!!»։