տուն Սպորտ Միրոսլավ Քլոզե. «Պետք է աշխարհի առաջնությանը 100 տոկոսով պատրաստ լինեմ, որպեսզի գերազանցեմ...

Միրոսլավ Քլոզե. «Պետք է աշխարհի առաջնությանը 100 տոկոսով պատրաստ լինեմ, որպեսզի գերազանցեմ Ռոնալդոյի ռեկորդը»

92
0

KloseԳերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն նշել  է, որ վճռական է տրամադրված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում խփած գոլերի քանակով ներկայիս ռեկորդը գերազանցելու հարցում: Հիշեցնենք, որ ներկա պահին նրա հաշվին կա 10 գնդակ, իսկ ռեկորդը պատկանում է  Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին (11 գնդակ):

-Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, տեղակ են, որ դա իրոք իմ նպատակն է:,- Քլոզեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը, — Թեև թիմի առջև դրված խնդիրներն իմ համար միշտ առաջին տեղում են: Կան 4-5 հավաքականներ, որոնք պայքարում են առաջնությունում հաղթանակի համար: Շատ բան կախված է լինելու նաև հաջողությունից: Կարծում եմ, որ որոշակի առավելություն կունենան հարավամերիկյան թիմերը. նրանց համար Բրազիլիայի պայմաններն ավելի ծանոթ են:

Ես պետք է երկու գոլ խփեմ, որպեսզի շրջանցեմ Ռոնալդոյին: Ես պատրաստվում եմ մրցաշարին, իմ մարզիչները գիտեն ինչպես ինձ պատրաստել: Ակնկալում եմ, որ 100 տոկոսով պատրաստ կլինեմ: