ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանի կողմից երեկ մերժված նախագծին, որով նախատեսվում էր, որ Միրզոյանը ի պաշտոնե մասնակցեր ԱԽ նիստերին։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք դա կազմակերպչական խնդիր էր, թե ուղղված էր Միրզոյանի դեմ։
«Ես վարչապետի հրավերով այժմ մասնակցում եմ ԱԽ բոլոր նիստերին։ Խոսքը խորհրդարանական երկրում տվյալ դեպքում ԱԺ-ի, ի դեմս ԱԺ նախագահի, մասնակցությունն է հարցերի քննարկմանը»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ մյուս խմբակցությունները նախապես հավանություն էին տվել նախագծին, անգամ առաջարկում էին՝ բոլոր խմբակցությունները մասնակցեին։
Ըստ նրա՝ հատուկ ջանքեր չի գործադրվել, որ քվորում ապահովվի, եթե ցանկանան այդ նախագիծը կարող են նորից շրջանառել։
«Այստեղ խոսքը շատ ավելի վերաբերում է ոչ կուլիսային գործընթացներին»,- եզրափակեց նա։