տուն Քաղաքական Միջազգային Միրաժ կործանիչը վթարի է ենթարկվել. կա չորս զոհ

Միրաժ կործանիչը վթարի է ենթարկվել. կա չորս զոհ

76
0

rsz_dassaultpct2bpct2bmiragepct2b4000pct2bjetpct2bfighterpct2baircraftՊակիստանի ՌՕՈւ-ի «Միրաժ» կործանիչը վթարի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Սինդ նահանգում: Զոհվել է 4 մարդ, ևս 9-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին, հղում կատարելով տեղի իշխանություններին, հայտնում է France-Presse գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կարաչիից արևմուտք: Կործանիչն ուսումնական թռիչք էր իրականացնում, որի ընթացքում անհայտ հանգամանքներում ընկել է ավտոբուսների կայանի վրա: Զոհվել են երկու օդաչուները և կայանում գտնված երկու տեղի բնակիչներ: Ոստիկանության տվյալներով՝ ռազմական ինքնաթիռի անկման հետևանքով ոչնչացել է 2 ավտոբուս, ևս մեկը լրջորեն վնասվել է:

Աղետի վայրում աշխատում է փրկարարների մի քանի բրիգադ: Ինչպես հաղորդել է պակիստանյան ՌՕՈւ-ի աղբյուրը՝ ինքնաթիռի անկման հավանական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: