տուն Քաղաքական Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ. Զարուհի Փոստանջյան

Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ. Զարուհի Փոստանջյան

337
0

Զարուհի Փոստանջյանի դիմումը Հովիկ Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական և, ըստ էության, սպառնալից հայտարարություններ(1) :

Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը և Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաև անխափան աշխատանքի հնարավորությունը:

Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի և Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաև չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու և իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար:
_____________________
1 Ինձ համեմատելով թուրքերի և ադրբեջանցիների հետ` նրանք ցույց են տալիս, որ իմ նկատմամբ ունեն նույն թշնամանքը ինչ և այդ ազգերի ներկայացուցիչների դեմ և համանման թշնամանք են փորձում հարուցել իմ նկատմամբ ուրիշների մոտ:

Զարուհի Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն»խմբակցության քարտուղար
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here