տուն Քաղաքական Միջազգային Միջոցառումներ Կարակասում՝ նվիրված Ուգո Չավեսի մահվան տարելիցին

Միջոցառումներ Կարակասում՝ նվիրված Ուգո Չավեսի մահվան տարելիցին

76
0

1364560

Այսօր Վենեսուելան հարգանքի տուրք է մատուցում երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի հիշատակին, ով ուղիղ մեկ տարի առաջ մահացել է քաղցկեղից։ Այս մասին գրում է El Universal-ը։

Այս կապակցությամբ մայրաքաղաք Կարակասում անցկացվել է ռազմական երթ, որին մասնակցել է նաև Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Չավեսի հիշատակը հարգելու նպատակով Կարակաս են ժամանել Բոլիվիայի և Կուբայի նախագահներ Էվո Մորալեսն ու Ռաուլ Կաստրոն։

Հիշեցնենք, որ Չավեսը, ով ստանձնել էր Վենեսուելայի նախագահի պաշտոնը 1999 թվականին, մահացել է նախորդ տարվա մարտի 5-ին 58 տարեկան հասակում։