Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 6.5%-ով՝ կազմելով 156 հազար 300 դրամ: Նույն ժամանակահատվածում գնաճը եղել է 5.1%: Այսինքն՝ իրական աշխատավարձը այս տարվա առաջին երկու ամիսներին աճել է 1.4%-ով: