Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մրջյունների գաղութներում կան մտավոր զարգացած մրջյուններ։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով նրանց վարքը՝ բնական և լաբորատոր պայմաններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Գիտնականները պարզել են, որ սառը կլիմայական պայմաններում բնակվող մրջյունների շրջանում կան ավելի ագրեսիվները, որոնք ստիպված ավելի ռիսկային քայլերի են դիմում՝ սնունդ հայթայթելու համար։ Նրանք նաև ավելի ագրեսիվ են արձագանքում ատաքին վտանգների ժամանակ։
Գիտնականները կարծիք են հայտնում, որ ավելի նախաձեռնող մրջյունները ձևավորվում են ձնառատ և երկարատև ձմեռների ժամանակ։