![]()
«Եթե կառավարությունը ի վիճակի չլինի վճարել իր պարտատերերին, դա ուղղակի աղետալի հետևանքների կհանգեցնի»,- նշել է ֆինանսների նախարարը: Ըստ նրա՝ այդ անգամ դա շատ ավելի ծանր հետևանքներ առաջ կբերի ԱՄՆ-ի համար՝ համեմատած 2001 թ., երբ նմանատիպ իրավիճակը ուղղակի բերեց ԱՄՆ-ի վարկային վարկանիշի իջեցմանը: Նա ընդգծել է իրավիճակի սրությունը՝ ասելով, թե ընդամենը երեք շաբաթից պետական բյուջեի տրամադրության տակ կմնա ընդամենը 30 մլրդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ֆինանսական պարտավորությունները կարող են կրկնակի անգամ գերազանցել այդ թիվը:
Ֆինանսների նախարարը կոչ է արել բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, որը այս տարվա մայիսին հաստատվել էր 16,7 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով:
|