Araratnews.am-ի տեղեկությունների համաձայն, ֆինանսավորում չունենալու պատճառով, մարզերում գործող ՄԻՊ գրասենյակները առաջիկայում կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այս տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով մեր թղթակիցը զրուցել է ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանի հետ, ով հաստատել է մեր ունեցած տեղեկությունը. «Քանի որ մարզային գրասենյակները ֆինանսավորվում են ԵԱՀԿ գրասենյակի կողմից, իսկ հիմա ֆինանսավորումը վերջանում է, և եթե ՀՀ կառավարությունն ու պետությունը չտան անհրաժեշտ գումար, որպեսզի մենք կարողանանք պահել մեր մարզային գրասենյակները, ենթադրվում է, որ դրանք կփակվեն»: Իսկ թե երբ պարզ կլինի՝ պետությունը կտրամադրի հարկ եղած գումարը թե ոչ, ՄԻՊ մամլո խոսնակը պատասխանեց, որ սույն թվականի հոկտեմբերի վերջին արդեն պարզ կլինի:
Էմմա Պալյան